BusinessCards MX այցեքարտեր ստեղծելու հզոր ծրագիր է։


BusinessCards MX-ի օգնությամբ կարող եք ստեղծել պրոֆեսիոնալ մակարդակի այցեքարտեր։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն ստեղծել, այլ նաև տպել Ձեր ստեղծած այցեքարտը ցանկացած ժամանակ։ Մատչելի արտաքին տեսքը և ծրագրի ճկուն գործիքները շատ դյուրին կերպով կյուրացվեն անգամ սկսնակ օգտվողների կողմից։

Ներբեռնել
BusinessCards MX (demo)
Գնել
49.95 USD
Limited time Special Offer! NOW ONLY 29.95 USD (regular price 49.95)

BusinessCards MX - գործնական այցեքարտերի ստեղծում

business card

Այս ծրագրի օգնությմաբ կարող եք ստեղծել և տպել պրոֆեսիոնալ գործնական այցեքարտեր։
Ծրագրի արտաքին տեսքը հատուկ ստեղծվել է այնպես, որ անգամ սկսնակ օգտվողը կարողանա առանց որևէ խնդիր ունենալու օգտագործել ծրագիրը։
Ձևավորման գործողությունը հիմնված է ծրագրում առկա և արդեն պատրաստի այնպիսի բաղադրիչների ներմուծմամբ, ինչպիսիք են օրինակ՝ պատկերներ, նկարներ, խորապատկերներ։ Ապահովված է նաև դյուրին անցում բաղադրիչների միջև։
Ծրագրի մյուս առավելություններից է ընկերության կամ մարդկանց մասին տեղեկատվության պահպանումը, ինչը կարող է օգտագործվել հետագայում՝ նոր այցեքարտեր ձևավորելու կամ ստեղծելու ժամանակ։ BusinessCards MX-ը օգտագործում է ձևանմուշներ, որոնք Դուք կարող եք ստեղծել ինքներդ կամ օգտագործել արդեն պատրաստիները, ծրագրում հասանելի են գործնական այցեքարտերի ձևանմուշներ։ BusinessCards MX-ը շատ մատճելի ծրագիր է գործնական այցեքարտեր ստեղծելու համար։

Ծրագրում առկա են գործնական այցեքարտերի ավելի քան 750 օրինակներ։

Ծրագրի հիմնական հատկությունները.

* աշխատում է jpg, bmp, wmf , png ,tiff և այլ տեսակի պատկերների հետ
* բազմաթիվ էֆեկտներ, որոնք կարող են օգտագործվել Ձեր ստեղծած նախագծերում (տեքստում, նկարի վրա, խորապատկերներում), օրինակ՝ ստվերներ, սեպիա, թեքվածքներ և այլն։
* արտածում է բարձր լուծաչափով (300 DPI , 600 DPI)՝ pdf, jpg, tiff, bmp ֆայլերով
* գործնական այցեքարտերի չափը. նվազ. 70x40, առավ. 105x65
* հնարավոր է փոփոխել ծրագրի արտաքին տեսքը
* փոխարկում և արտածում CMYK-ով (ICC պրոֆիլներով)
* աջակցում է ձախից աջ գրով լեզուներ (արաբերեն, եբրայերեն)
* աջակցում է Յունիքոդ
* տպում է թղթի երկու կողմում էլ (duplex տպում)
* ապահովում է բազմաթիվ լեզուներ.
Անգլերեն, Գերմաներեն, Պորտուգալերեն, Իսպաներեն, Իտալերեն, Ֆրանսերեն, Նորվեգերեն, Շվեդերեն, Լեհերեն, Չեխերեն, Հունգարերեն, Ռուսերեն, Բուլղարերեն, Ֆարսի(Պարսկերեն), Սերբերեն, Չինարեն(պարզեցված), Ռումիներեն, Խորվաթերեն, Արաբերեն, Բոսներեն
* 400 տեսակի գործնական այցեքարտերի թղթի տեսակներ՝ ինչպես լազերային, այնպես էլ հոսքային տպիչների համար՝ Avery, APLI, Hisago, Sigel, A-One ,Printec և այլ ընկերությունների։

Պատկերումներ

Բեռնել վերջին տարբերակը 5.0

04.09.2015
Ներբեռնել
BusinessCards MX (demo)

Ֆայլի չափը. 87.2

Համակարգային պահանջները

* Օպերացիոն համակարգը. Windows XP / Vista / Windows 7 / Windows 8 / Windows 10
* CPU. նվազագույնը Pentium պրոցեսոր
* Հիշողությունը. 512Մ կամ ավելի
* Ազատ տեղ կոշտ պնակում. 250ՄԲ

SOFTPEDIA-ի հավաստագիր

BusinessCards MX-ն թեստավորվել է SOFTPEDIA-ի կողմից Ծրագիրը ստացել է հավաստագիր առ այն, որ 100%-ով զերծ է վիրուսներից, լրտեսական մոդուլներից և գովազդային խաբկանքներից։

Soft32.com 100% CLEAN

Soft32-ը երաշխավորում է, որ թեստավորման ժամանակ BusinessCards MX 3.91-ը հանդիսացել է 100%-ով ՄԱՔՈՒՐ, ինչը նշանակում է, որ այն չի պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

100% clean - BusinessCards MX - certified by soft32.com